Մազերի խնամք
Ինչպե՞ս խնամել մազերը
Այս հարցը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց: Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5սմ-ն: Որպես կանոն, տաք ամիսներին մազերն ավելի արագ են աճում, քան ձմռանը: Նախ եւ առաջ պետք է հիշել , որ սննդակարգը մեծապեսանդրադառնում է մազերի որակի եւ նորմալ աճի վրա:
Սնունդը պետք է լինի թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր եւ բազմազան, որպեսզի ձեր օրգանիզմը կարողանա ստանալ անհրաժեշտ վիտամինները: Մեծ քանակությամբ ալկոհոլը եւ ծխախոտը, ինչպես հայտնի է, վնասում են նաեւ մազերին:
Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճը: Այս ամենը պահպանելուց հետո, երկրորդ տեղում, մազերի խնամքն է: Ոմանց թվում է, թե մազերը չեն աճում, այնինչ, դրանք պարզապես կոտրատվում են թերսնուցման, վատ խնամքի, քիմիական ներկերի պատճառով: Ժողովրդական միջոցները նման դեպքերում ոչ միայն լավագույն ազդեցությունն են ունենում, այլեւ բավական էժան են: Հատկապես օգտակար են տարբեր եթերայուղերով, բուսական յուղերով պատրաստված դիմակները, որոնց արդյունքն, իհարկե, վայրկյանական չի նկատվում, բայց հետեւողական օգտագործման դեպքում հրաշալի սնուցում են մազարմատները:
Գլխի մազարմատները սնուցում, արյան շրջանառությունն ակտիվացնում են դարչինը, կոճապղպեղը (իմբիր), մանանեխը (գորչիցա), կարմիր պղպեղի թրմօղին (պերցովկա), կծու կարմիր պղպեղը, եւ այլն: Նշյալ բոլոր միջոցները պետք է խառնել մազերի համար պատրաստված դիմակներին: Այս բույսերով եւ համեմունքներով պատրաստված դիմակները մազերին, արմատներին քսելուց հետո պարտադիր պետք է գլուխը փաթաթել պոլիէթիլենե գլխարկով եւ պահել 20-60 րոպե (որքան կդիմանաք), այնուհետեւ լվանալ մազերը ոչ շատ տաք ջրով:
Շատերի համոզմամբ` մազերի աճին շատ լավ նպաստում է կարմիր կծու պղպեղով թրմօղին, որը կարող եք նաեւ ինքներդ պատրաստել: Դրա համար կարմիր կծու պղպեղի պատիճները կտրատում եք բուսական յուղի (կամ ձիթապտղի յուղի) կամ օղու մեջ, 2-3 շաբաթ պահում եք մութ տեղում: Պղպեղի թուրմը տարբեր ձեւերով կարելի է օգտագործել` կախված ձեր գլխամաշկի զգայունությունից: Այն կարելի է օգտագործել բուսական տարբեր յուղերի կամ մազերի բալզամի մեջ լցնելով (բոլորը` 1-ական ճ/գ չափով): Որոշ մարդիկ պղպեղը պարզապես խառնում են ջրի կամ կեֆիրի հետ եւ քսում մազարմատներին (1ճ/գ ջրին կամ կեֆիրին խառնում են 2ճ/գ թրմօղի): Այս դիմակի մասին տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտվում: Մի մասն ասում է, որ երկար չի դիմանում կծու պղպեղի այրոցին, մյուս մասն ասում է, որ որեւէ այրոց չի զգում: Պետք չէ վախենալ այրոցից. դա նաեւ ազդանշան է, որն ակնարկում է արյան շրջանառության ակտիվացման մասին, ինչն էլ խթանում է մազարմատների սնուցումն եւ մազերի աճը: Իհարկե, մանանեխով, կծու պղպեղով պատրաստված դիմակները չպետք է չարաշահել. այն կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ, ոչ ավելի, այն էլ, հիմնականում, կեֆիրի եւ որեւէ բուսայուղի (եղինջի, կեչու տերեւների բուսայուղի, եւն) հետ միասին:
Մանանեխը կարմիր պղպեղի պես հրաշալի ազդեցություն է ունենում մազերի խնամքի եւ աճի վրա: 1ճ/գ մանանեխը (կամ դրա փոշին), 2 ձվի դեղնուցը եւ 250 մլ կեֆիրն իրար խառնեք, փոքր-ինչ` 1-2 ճ/գ բուսական յուղ ավելացրեք, եւ քսեք մազարմատներին եւ մազերի ծայրերին: Այս դիմակը խորհուրդ չի տրվում շաբաթը 1-2 անգամից ավելի կրկնել: Ավելիի դեպքում կարող եք վնասել, այրել գլխամաշկը, որի պատճառով թեփ կառաջանա:
Դարչինի փոշին ավելի քիչ է այրում գլխամաշկը, սակայն նույնպես դրական ազդեցություն է գործում` խթանելով մազերի աճը: Օրինակ, կարող եք անգույն հինան եւ դարչինի համեմունքն իրար խառնել եւ որպես դիմակ օգտագործել: Եթե ուզում եք փորձել կոճապղպեղով դիմակը, ապա պետք է նախապես իմանաք եւ հիշեք, որ չորացված-համեմունք կոճապղպեղը մի քանի անգամ ավելի շատ կարող է այրել մաշկը, քան բույսի` թարմ կոճապղպեղի քամած հյութը: Առհասարակ, դա վերաբերում է բոլոր կծու, չորացրած համեմունքներին. թարմ վիճակում այդ բույսերն այդքան կծու եւ այրող չեն, կարծես ջրով բացված լինեն: Հենց այդ պատճառով չոր կոճապղպեղի համեմունքը օգտագործելիս ավելի քիչ քանակությամբ պետք է վերցնել` 1/4-1/2 թեյի գդալի չափով: Այն պարտադիր պետք է խառնել բուսական որեւէ յուղի կամ կեֆիրի եւ ձվի դեղնուցի հետ:
Թարմ կոճապղպեղը եւս խթանում է մազերի աճը եւ սնուցում է մազարմատները: Պետք մաքրել թարմ կոճապղպեղի կեղեւը (ի դեպ, կոճապղպեղի բույսը վաճառվում է Երեւանի մի շարք մթերային խանութներում. այն շատ նման է գետնախնձորին), քամել բուսահյութը եւ քսել լվացված մազարմատներին` չորացնելով մազերը: Կարող եք նաեւ քսել մազարմատներին` գլուխը լվանալուց 20-30 րոպե առաջ: Կոճապղպեղը նաեւ կանխում է մազաթափությունը: Միայն թե զգուշացեք, որպեսզի բուսանյութը աչքերի մեջ չընկնի:
Ժողովրդական բժշկության մեջ մազերի խնամքի եւ աճի համար, մազաթափության դեմ հաճախ են օգտագործվում նաեւ խմորիչները (դրոժի): 1ճ/գ խմորիչը խառնել կես թեյի բաժակ տաք ջրի կամ կեֆիրի հետ, ավելացնել 1ճ/գ բնական մեղր: Ստացված զանգվածը լավ խառնել, 20 րոպե թողնել, ապա քսել մազարմատներին: Մազերի աճը խթանում է նաեւ գլխամաշկի մերսումը, տաք եւ ոչ շատ սառը ջրով ցնցուղները, կոշտ խոզանակով մազերի սանրումը: Նշված դիմակներից ցանկացածը կարող եք քսել գլխին եւ ընթացքում մերսել մաշկը: Շատ լավ ազդեցություն է ունենում: Իհարկե, նաեւ կարող եք մազերի խնամքի ուղղությամբ մասնագիտացած պրոֆեսիոնալ կոսմետիկական տարբեր ընկերությունների դիմակներից գնել եւ քսել մազերին:
Վերոնշյալ բոլոր դիմակները մեկ ամիս հետեւողական օգտագործելուց հետո արդեն իսկ կնկատվեն նոր աճող փոքրիկ մազիկները, մազերը նոր փայլ եւ տեսք կստանան: Ի դեպ, ցանկալի է` բուսական-բնական հիմքով բոլոր դիմակները քսել նախապես լվացված մաքուր մազերին: Մազերի համար շատ օգտակար են լորենուց (լիպա), երիցուկից (րոմաշկա), կռատուկի արմատներից (լոպուխ), կեչու տերեւներից (լիստյա բերյոզի), գայլուկից (խմել), խնկեղեգի արմատներից (կորնի աիրա), տատրակից (մատ-ի-մաչիխա), եղինջից (կրապիվա), արեւքուրիկից (զվերաբոյ), ձիաձետից (խվոսչ), սեւ բողկի քամած հյութից պատրաստված թուրմերը։ Այս բույսերով պատրաստված թրմաջրերը կարելի է մշտապես եւ տարբեր դիմակների մեջ օգտագործել: Այս բույսերի չորացրած մեկական փնջերի վրա պետք է եռացրած ջուր լցնել, թողնել 30 րոպե, եւ թուրմը պատրաստ է:
Փորձված դիմակներ
- 3 ճ/գ ալոէի տերեւների թարմ քամած հյութը խառնել 3 ճ/գ կոնյակի, 1 ճ/գ կարմիր կծու պղպեղի համեմունքի, 3 ճ/գ բնական մեղրի եւ 3 ձվի դեղնուցի հետ: Ստացված դիմակը լավ խառնել, քսել մազարմատներին, ձեռքերով մերսել գլուխը, պահել առնվազն 30-60 րոպե, ապա լվանալ գլուխը ոչ շատ տաք ջրով: Դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամից ոչ ավելի: Այս դիմակը սնուցում է, մազերին փայլ է տալիս, պայքարում է մազաթափության դեմ, խթանում է մազերի աճը:
- 1 ճ/գ մեղրը, 1 ճ/գ կոնյակը, 1 ճ/գ ալոէի հյութը, 1 ճ/գ գերչակի յուղը, 1 ճ/գ երիժակի յուղը (րեպեյնոյե մասլո), 1 թ/գ կարմիր կծու պղպեղը, 1 ձվի դեղնուցը խառնել, քսել մազարմատներին եւ 40 րոպե հետո լվանալ: Առաջին շաբաթը կարելի է կրկնել նույնիսկ ամեն օր: Երկրորդ շաբաթը` շաբաթը 2 անգամ:
Այլ դիմակներ
- Նորմալ մազերի համար շատ օգտակար է գազարի հյութով դիմակը: 4 ճ/գ գազարի թարմ հյութը խառնել 2 ճ/գ կիտրոնի հյութի հետ, ավելացնել անանուխի թրմաջուր: 5 րոպե պահել եւ լվանալ մազերը:
- Մազաթափության եւ թեփի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում հետեւյալ դիմակը. 2թ/գ բնական մեղրը խառնել երիժակի յուղի հետ, ավելացնել 2 ձվի դեղնուց: Դիմակը քսել, պահել 40 րոպե, ապա լվանալ ոչ շատ տաք ջրով: Մոտ 3 ամիս, շաբաթը 2 անգամ կրկնել:
- 2 փունջ ծոթրինը (տիմյան, չաբրեց) մանրացնել, վրան լցնել կես լիտր եռացրած հանքային ջուր, թողնել սառչի: Մազերի հերթական լվացումից հետո քսել մազարմատներին եւ գլուխը սրբիչով 15 րոպե փաթաթել:
- Երիցուկի 1 ճ/գ չորացրած բույսի վրա ավելացնել եղինջի եւ լորենու տերեւները, ավելացնել 1 թեյի բաժակ եռացրած ջուր: Կես ժամ հետո ստացված-սառեցված բուսաթուրմի մեջ ավելացնել մի քանի կաթիլ A, B1, B12, E վիտամիններ, եւ 15 րոպե անց քսել մազարմատներին: Գլուխը պետք է փաթաթել պոլիէթիլենե գլխաշորով: 1-1,5 ժամ հետո կարող եք լվանալ գլուխը:
- Միմյանց խառնել 1 ճ/գ կոնյակը, 1 ճ/գ մեղրը եւ 1 ձվի դեղնուցը: 20 րոպե անց լվանալ մազերը: Հեշտ եւ հարմար դիմակ է մազաթափության դեմ: 2 ճ/գ մեղրով եւ 2 ճ/գ ալոէի հյութով դիմակը եւս շատ հեշտ է եւ օգտակար:
- Խնկեղեգի 3 ճ/գ արմատները (կորնի աիրա) 0,5 լիտր
9%-անոց քացախով թույլ կրակի վրա եռացնել 15 րոպե, ապա թողնել սառչի: Ողողել մազարմատները` գլուխը լվանալուց հետո:
- Սեւ բողկի քամած հյութը քսել մազարմատներին, 30 րոպե պահել՝ գլխարկով ծածկելով մազերը, ապա լվանալ ոչ շատ տաք ջրով:
- Սովորական կեֆիրը շաբաթը 1 անգամ քսել մազարմատներին, գլխաշորով փաթաթել մազերը, պահել 1,5-2 ժամ: Առանց շաքարի պարունակության կեֆիրը նաեւ օգտակար է հաճախ ներկվող մազերի խնամքի համար:
- Մազաթափության համար 1 ճ/գ մանանեխի փոշին եւ 2 ճ/գ թունդ սեւ թեյի լուծույթը խառնել, վրան ավելացնել 1 ձվի դեղնուց: 30 րոպե պահել: Այրոցից պետք չէ վախենալ: Կրկնել շաբաթը 2-3 անգամ:
- Հավասար քանակությամբ` 2-ական ճ/գ ձիթապտղի յուղը եւ կիտրոնի հյութը խառնել, գիշերը քսել մազարմատներին, հագնել գլխարկը եւ քնել: Առավոտյան որեւէ բուսաջրով կարելի է լվանալ:
- Մազերի վնասված ծայրերի համար օգտակար են նուշի, ձիթապտղի, երիժակի, գերչակի յուղերը: Այս յուղերի վրա կարելի է ավելացնել կիտրոնի 1-2 ճ/գ հյութ, ձվի դեղնուց եւ ժամանակ առ ժամանակ ստացված զանգվածով տրորել մազերի ծայրերը:
- Հրաշալի սնուցող միջոց է գլուխ սոխի քամած հյութը: Թարմ քամած հյութից մի շարք դիմակներ կարելի է ստանալ: Օրինակ` խառնեք այն կեֆիրի, ձվի դեղնուցի եւ գերչակի յուղի հետ եւ քսեք մազերին` պահելով 30-50 րոպե:
- Գլուխ սոխը, 4 հատիկ սխտորը քերիչով կամ մսաղացով անցկացնել: 4 ճ/գ սոխի եւ 1 ճ/գ սխտորի զանգվածին ավելացնել 1 ճ/գ մեղր, քսել գլխամաշկին, պահել 1-1,5 ժամ, ապա լվանալ տաք ջրով եւ շամպունով: Շատ չոր մազերի դեպքում կարող եք նաեւ դիմակի մեջ ձիթապտղի յուղ ավելացնել: Սխտորի եւ սոխի քամած հյութերն օգտակար են մազերի խնամքի համար:
- Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո մազերը շփեք 4-5 ճ/գ խնձորի քացախից եւ գոլ ջրից պատրաստված լուծույթով: Այսպիսով կպայքարեք թեփի դեմ, մազերը կսնուցվեն, հրաշալի փայլ կստանան եւ կփափկեն: Բալզամի կարիք այլեւս չեք զգա:
- Կես թեյի բաժակ չորացրած եղինջը եւ 3 թ/գ անգույն հինան խառնեք իրար, ավելացրեք կեսից ավելի թեյի բաժակ եռջուր: Թողեք սառչի եւ ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվի դեղնուց: Դիմակը պահեք 1-1,5 ժամ:
- Անգույն հինայի վրա եռացրած ջուր ավելացնել, այնքան, որպեսզի թանձր զանգված ստացվի: 15 րոպե թողնել փակ տարայի մեջ: Այնուհետեւ բուսական որեւէ յուղ` փոքր-ինչ տաք վիճակում լցնել հինայի վրա եւ թողնել եւս 15 րոպե: Ավելացնել 2-3 թ/գ վիտամիններ A եւ E: Մաքուր մազերի վրա քսել, պահել 2 ժամ` գլխաշորով փաթաթված վիճակում: Կրկնել շաբաթը 2 անգամ: Ի դեպ, կարող եք այս դիմակը պահպանել փակված վիճակում` չոր տեղում:
- 30 գրամ խմորիչը խառնել 2 ճ/գ կարմիր պղպեղով թրմօղու հետ եւ քսել մազարմատներին, պահել 20 րոպե եւ լվանալ:
- Մազերի համար հրաշալի միջոց է նաեւ մայոնեզով, 1-2 ձվի դեղնուցով, ձիթապտղի յուղով պատրաստված դիմակը: Լավ քսել մազարմատներին, պոլիէթիլենե գլխարկ հագնել եւ 1-2 ժամ պահել: Սնուցում եւ փափկեցնում է մազերը:
- Շատ ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դիմակը. 1 ճ/գ գերչակի յուղը խառնել 1 ճ/գ սոխի քամած հյութի հետ, 1 պտղունց կարմիր կծու պղպեղ ավելացնել, 1 ճ/գ մեղր, 1 ճ/գ կոնյակ, 1 ձվի դեղնուց: Քսել մազարմատներին, գլխաշորով կապել գլուխը, 1 ժամ պահել, ապա լվանալ: Շաբաթը նույնիսկ 1 անգամ` 2-3 շաբաթ հետեւողական կրկնելու դեպքում արդյունքը զգալի կլինի:
- Մազարմատների ամրացման համար հնում օգտագործել են նաեւ կերակրի կամ չմշակված աղը: Գլուխը լվանալուց հետո 10-15 րոպե տրորել են աղով: Սա եւս նպաստում է գլխամաշկի արյան շրջանառության ակտիվացմանը:
- Կարող եք դիմակ պատրաստել 3 ճ/գ սոխի հյութով, 2 ձվի դեղնուցով, մեղրով, եւ 2 ճ/գ կերակրի աղով: Ամրացնում է մազարմատները, խթանում է աճը:
Այս բոլոր դիմակները շատ օգտակար եւ շատերի կողմից փորձված են: Ընդ որում, դիմակների մեջ օգտագործվող բույսերը, բուսական յուղերը, մթերքը դժվար չէ ձեռք բերել, վաճառվում են եւ դեղատներում, եւ մթերային խանութներում: Դիմակների ընտրությունը մեծ է, պատրաստման ձեւը` հեշտ, արդյունավետությունը` ակնհայտ:
Սեբորեա, թեփ
Սեբորեան մաշկային հիվանդություն է, որն առաջանում է ճարպերի փոխանակության եւ նյութափոխանակության, ստամոքսի եւ աղիների գործունեության խախտումների հետեւանքով: Պատճառ կարող են լինել նյարդային եւ հոգեկան ծանր ապրումները: Այն հիմնականում առաջանում է սեռական հասունացման շրջանում: Մաշկը, գլխամաշկը թեփոտվում է, քոր է գալիս:
- Գլխամաշկի նման թեփի դեմ շատերն օգտագործում են կիտրոնաջուրը: 4 կիտրոնի կեղեւը մաքրել-լվանալ, 15 րոպե եռացնել 1լ ջրի մեջ եւ շաբաթը 1 անգամ գլուխը շփել այդ ջրով:
- Այդ թեփի դեմ օգտակար է նաեւ ճակնդեղի ջուրը: 3 լիտրանոց ապակե տարայի` բանկայի մեջ լցնել 1,5 լիտր սառը ջուր, դրա մեջ դնել կլպած-լվացված եւ կտրատված ճակնդեղը, պատուհանի գոգին դնել փակ վիճակում եւ թրմել 5-6 օր` մինչեւ ջուրը կբարձրանա մինչեւ վերջ` ապակե տարայի եզրով մեկ կանաչ բորբոս առաջացնելով: Երբ որ բորբոսը վերջնականապես կփակի տարայի բերանը, պետք է բամբակե թանզիֆի միջոցով քամել ճակնդեղի ստացված ջուրը եւ տաք ջրի մեջ խառնելով` դրանով լվանալ գլուխը: Կարող եք նաեւ ճակնդեղի այդ լուծույթի մեջ թրջել սրբիչը եւ 2 ժամ փաթաթել գլխին` նախապես մազարմատներն այդ ջրով խոնավացնելով: Վերջում մազերը կարող եք շփել խնձորի քացախով եւ ջրով պատրաստված թուրմով (3 ճ/գ քացախը` 1 լիտր ջրի մեջ): Ճակնդեղով պատրաստված ջրով գլուխը լվանալիս կարող եք նաեւ դրան խառնել սեւ հացից պատրաստված ջուր: Դրա համար պետք է 100-150 գրամ սեւ հացը կտրատել, վրան շատ տաք եռացրած ջուր լցնել: Ցանկալի է օճառի փոխարեն ձվի դեղնուց օգտագործել:
- Երիցուկի ջրով լվացումները եւս օգնում են սեբորեային:
- Սեբորեայի դեպքում լավ արդյունք է լինում մազերը օճառախոտով (միլնյանկա լեկարստվենայա) լվանալու դեպքում: 6 լիտր ջրի մեջ 10 րոպե եռացնել օճառախոտի արմատները, գիշերը թողնել, որ սառչի: Հաջորդ օրը փոքր-ինչ տաքացնել եւ 15 րոպեի ընթացքում մեծ թասի մեջ շփել մազերն այդ հեղուկով: Վերջում մազերը շփել կիտրոնաջրով կամ քացախաջրով:
աննա
09.03.2013
Մեդ-Պրակտիկ
04.02.2013
Հասմիկ
02.02.2013
Կարդացեք նաև
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն